Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ գումարը ծախսվելու է՝ Քաղաքացու օրը նշելու ոչ միայն Երեւանում, այլ նաեւ տասը մարզերում». Մակունցը՝ 124 մլն-ի մասին

Ապրիլ 18,2019 15:23

Քաղաքացու օրը նշելու համար կառավարությունը 124 մլն է հատկացրել: Այսօր «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում հարցին՝ արդարացվա՞ծ է այս պայմաններում այդքան գումար տրամադրել՝ այդ օրը նշելու համար՝ պատասխանեց. «Եթե հիշում եք, անցյալ տարի սեպտեմբերի 21-ին անցկացվող միջոցառումների համար հատկացվող գումարը, տոնակատարությունների համար պարբերաբար հատկացվում են գումարներ եւ այո, ես կարծում եմ, որ Քաղաքացու օրը նշելու համար պետք է հատկացվեն գումարներ: Բայց այստեղ կարեւոր շեշտադրում կա՝ այդ գումարը ծախսվելու է՝ Քաղաքացու օրը նշելու ոչ միայն Երեւանում՝ մայրաքաղաքում, այլ նաեւ տասը մարզերում: Գործընթացը այսպիսին է՝ փորձել հնարավորինս ապակենտրոնացնենք տոնակատարությունների անցկացումը եւ փորձել հնարավորինս սեղմ գումարի մեջ տեղավորվել»:

Հարցին՝ հնարավոր չէ՞ այդ գումարով ավելի կենսական նշանակության հարց լուծել, օրինակ՝ աղբահանության՝ Մակունցը պատասխանեց, որ քաղաքապետարանը այդ հարցով ներկայումս զբաղվում է եւ դրանք միմյանց հետ կապ չունեցող գործընթացներ են:

Նա ասաց, որ պետք է աշխատել բոլոր խնդիրների լուծման ուղղությամբ:

Թե ինչ միջոցառումներ են անելու այդ 124 մլն-ով, Մակունցը հորդորեց կառավարությանը հարցնել. «Միջոցառումները հագեցված են, որքանով ես եմ տեղյակ, ամբողջ հանրապետությունում միեւնույն միջոցառումների ցանկը լինելու է»: Մակունցը չմանրամասնեց՝ 124 մլն-ով համե՞րգ են անելու, հրավառությո՞ւն, թե՞ այլ բան: Ասաց, որ կառավարությունը միջոցառումների ծրագիրը կհրապարակվի:

Մակունցը խոսեց նաեւ ԲՀԿ եւ ԼՀԿ պատգամավորների հետ լարվածության, բանավեճերի մասին:

Մանրամասները՝ տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930