Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Գագիկ Համբարյան. Արցախյան հիմնախնդիրը 7-րդ, 8-րդ կարևորության հարց է դարձել, իսկ ամենակարևոր հարցերը «սևերի» և «սպիտակների» միջև մղվող շարունակական պայքարն է. «Փաստ»

Մայիս 30,2019 10:12

Նախորդների վատ սովորություններից ազատվելու, դրանք բացառելու գործընթացը հիմա մի փոքր այլ երանգ է ստացել. այսօր թացը չորի հետ խառնվում ու գնում է: Այս իրավիճակից բխող բացասական հետևանքներն ակնհայտ են, բայց ավելի ցայտուն կլինեն ապագայում, որովհետև մեզ մոտ հիմա ոչ միայն մասսայական վարկաբեկման գործընթաց կա, այլև բարոյական սկզբունքների անկում բոլոր առումներով: Այս կարծիքին է քաղաքագետ Գագիկ Համբարյանը, որի դիտարկմամբ, վերոնշյալ իրավիճակը շատ մեծ խնդիրներ է ստեղծում մեր երկրի համար:

«Տեսեք՝ այս պահին Արցախյան հիմնախնդիրը 7-րդ, 8-րդ կարևորության հարց է դարձել, իսկ ամենակարևոր հարցերը «սևերի» և «սպիտակների» միջև մղվող շարունակական պայքարն է, որն արդեն պատերազմի է վերածվել: Իսկ այս ամենի թիվ մեկ պատասխանատուն իշխանությունն է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ նկատելով, որ լուծումներ փնտրելու փոխարեն այլ իրավիճակի ենք ականատես լինում:

«Այն թայֆաբազությունը, հովանավորչությունը, որոնք կային նախորդ իշխանությունների օրոք, որոնց դեմ պայքարելով՝ ժողովուրդը հասավ իշխանափոխության, այսօր ավելի այլանդակ ձևեր են ստացել: Դավիթ Սանասարյանի շուրջ շոու են ստեղծում, բայց, օրինակ, նույն ՏԻՄ-երում և նախարարություններում իրենց ներկայացուցիչների կոպիտ սխալները չեն նկատում: Ոչ պրոֆեսիոնալ լինելն ու անբանությունը բացահայտ պաշտպանվում է իշխանությունների կողմից»,-հավելեց Գ. Համբարյանը: Քաղաքագետն արտաքին քաղաքականության ուղղության մեջ ևս խնդիրներ է տեսնում և ընդգծում դրանց՝ ներքաղաքական իրավիճակի հետ փոխկապակցված լինելու հանգամանքի մասին:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031