Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Սարգսյան. Մեզ ասում են՝ «խի՞ եք ըտենց թույլ», «խի՞ եք թողնում սենց խոսան, պղտորեն, սուտ լուրեր տարածեն». «Հրապարակ»

Հունիս 07,2019 11:54

«Հրապարակի» հարցազրույցը «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ

-Քիչ թե շատ անկախ մարդիկ, չեմ ասում՝ մյուս ճամբարից, իմքայլականներին ու անձամբ վարչապետին մեղադրում են մշտապես կոշտ ուժ կիրառելու մեջ նաեւ հայտարարությունների մակարդակում։ Սպառնում եք, վերջնագրերով եք խոսում։

– Ուղիղ հակառակը կասեմ. քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ ինձ եւ նաեւ վարչապետին, ինչը նաեւ երեւում է ուղիղ եթերներում, հաճախ մոտենում են, ասում են՝ «պարոն վարչապետ, խնդրում եմ, մի քիչ կոպիտ եղիր»։ Մեզ՝ հակառակը, ասում են՝ «խի՞ եք ըտենց թույլ», «խի՞ եք թողնում սենց խոսան, պղտորեն, սուտ լուրեր տարածեն»։ Կամ՝ «մեր հոգեկան վիճակը խաթարում են, մենք ձեզ մանդատ ենք տվել՝ դուք իրանց հարցերը լուծե՛ք»։ Սա են մեզ ասում քաղաքացիները եւ, հակառակը՝ մեղադրում փափուկ լինելու մեջ։

–  Այսինքն՝ քաղաքացիները ձեզնից պահանջում են չի դատաստա՞ն:

–  Չէ, քաղաքացիներն ասում են՝ ձեզ մանդատ ենք տվել, մեր ցանկությունն ի կատար ածեք։ Մենք ի գիտություն ենք ընդունում իրենց ասածը, բայց մեր գործելաոճում որեւէ փոփոխություն չկա։ Դեռեւս։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930