Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ». կարելի՞ է արդյոք շանը ոսկոր տալ

Հունիս 07,2019 23:00

Առաջին հայացքից անվնաս թվացող հավի ոսկորներն, օրինակ, շան ստամոքս են հասնում մասնատված՝ սուր վիճակում եւ կարող են վնասել այն, երբեմն՝ անվերադարձ

Շանը ոսկոր տալու-չտալու շուրջ բանավեճը կենդանասերների շրջանում մշտապես արդիական է: Շատերն իրենց չորքոտանի բարեկամներին ոսկոր են հյուրասիրում՝ համոզված լինելով, որ դրանք օգտակար են: Մինչդեռ մասնագետների պնդմամբ՝ ոչ միայն այդպես չէ, այլեւ ոսկորները վտանգում են շան առողջությունը: Առաջին հայացքից անվնաս թվացող հավի ոսկորներն, օրինակ, շան ստամոքս են հասնում մասնատված՝ սուր վիճակում եւ կարող են վնասել այն:

Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ ոսկոր ուտելը

-Ոսկորը կարող է շան ատամի վնասվելու կամ կոտրվելու պատճառ դառնալ: Եթե անգամ կենդանու ատամները բավականին առողջ են եւ ամուր, ոսկորը, միեւնույնն է, «տաշում» է դրանք:

-Ոսկորի ոչ մեծ կտորը կարող է վնասել շան բերանի խոռոչը կամ լեզուն՝ առաջացնելով առատ արյունահոսություն:

-Ոսկորի բեկորը հաճախ հայտնվում է շան ատամների արանքում եւ հանգեցնում ախորժակի կորստի, քանի որ սնունդ ընդունելը կենդանու համար դառնում է տանջանք: Շան ատամների արանքում մնացած ոսկորն ինքնուրույն հանել խորհուրդ չի տրվում, ուստի շտապեք անասնաբույժի մոտ:

-Ոսկորը կարող է «մնալ» շան կերակրափողում: Եթե նման խնդիր է առաջացել, շունը կփորձի այն դուրս «թքել»: Անասնաբույժի մոտ գնալն անխուսափելի է:

-Ոսկորի փոքրի կտորը կարող է «մնալ» շան շնչափողում: Այդպես հազվադեպ է պատահում, բայց՝ խնդիրներ առաջացնում:

-Եթե սնունդ ընդունելիս ամեն ինչ հարթ է անցել, եւ շունը մի քանի կտոր ոսկոր է կերել, նկատի ունեցեք, որ ոսկորի մանր կտորները կարող են մնալ շան ստամոքսում: Իսկ աղիներում կուտակվելու դեպքում հետեւանքն անանցանելիությունն է:

-Ոսկորի փոքրիկ կտորներն իրենց մասին հատկապես հիշեցնում են այն ժամանակ, երբ կենդանին հոգում է կարիքները: Մանր եւ սրածայր բեկորները քերում են ուղիղ աղին՝ առաջացնելով ուժեղ ցավ: Արյունահոսություն նկատելու դեպքում անմիջապես՝ շտապ դիմեք անասնաբույժի:

Հ.Գ. Կենդանու առողջությունը վտանգելու փոխարեն ճիշտ կլինի այցելել համապատասխան խանութ եւ չորքոտանի բարեկամի համար գնել արհեստական ոսկորներ: Դրանք շանը կօգնեն մեղմել ատամները «քորելու» ցանկությունը: Եթե շունը հրաժարվի դրանից, կարելի է փոքրիկ հնարքի դիմել՝ արհեստական ոսկորին ապխտած երշիկի միջոցով գրավիչ հոտ հաղորդելով:

Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930