Լրահոս
Օրվա լրահոսը

«Իգլա»-ի գործով նիստին հրապարակվեցին ձայնագրություններ

Հունիս 14,2019 18:55

Այսօր «Իգլա»-ի գործով դատական նիստին հրապարակվեցին ձայնագրություններ, որոնք կատարվել են օպերատիվ-հետախուզական գործողություններով։

Դատական նիստը տեղի ունեցավ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ: «Իգլա»-ի գործով անցնող Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը նիստի սկզբում չպատասխանեց լրագրողների հարցերին:

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանն անցյալ տարի բեկանել էր Սամվել Բաբայանի եւ ընկերների վերաբերյալ վճիռն ու գործն ուղարկել առաջին ատյանի դատարան` նոր քննության:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Սամվել Բաբայանը մի խումբ անձանց դրդել է նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելուն: Ըստ նույն եզրակացության, Արցախի ՊԲ նախկին հրամանատարը փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Այս գործով մեղադրյալներ Սանասար Գաբրիելյանը եւ Արմեն Պողոսյանը մեղադրվում են մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու, փոխադրելու եւ պահելու մեջ:

Մեղադրանք է առաջադրվել նաեւ Կարեն Քոչարյանին, Անդրանիկ Քոչարյանին, Ժորա Զաքարյանին, Դավիթ Հարությունյանին՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքը, դրա հանցավոր ծագումը եւ իրական բնույթը խեղաթյուրելու եւ օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով ձեռք բերելուն օժանդակելու համար:

«Իգլա»-ի գործով դատական հաջորդը նիստը տեղի կունենա հունիսի 28-ին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930