Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք ռեժիսորի խիզախ որակված ֆիլմը հասել է Հայաստան

Հուլիս 11,2019 14:35

Ռեժիսոր Բուրաք Չեւիքի «Կապվածություն» ֆիլմը (Թուրքիա/Կանադա/Ֆրանսիա) «Ոսկե ծիրանի» լիամետրաժ ֆիլմերի մրցույթում է: Ֆիլմի արտ տնօրեն Դիլսադ Ալադագը ասուլիսում մանրամասներ ներկայացրեց ֆիլմի վերաբերյալ, որը քրեական գործի վայրերին առնչվող տեղագրական զննություն է դեպքից 15 րոպե անց` կասկածյալների ուղեկցությամբ, ապա ներկայացվում է մարդասպան զույգի հանդիպման գիշերը:

Դիլսադ Ալադագը նշեց, որ ռեժիսորը բաց եւ ազատամիտ մարդ է, բծախնդիր է եղել ֆիլմը օտարներին հասկանալի ներկայացնելու գործում: Նաեւ հավելեց, որ մեծ ջանքեր են գործադրվել, որպեսզի կարողանան հանդիսատեսին ներկայացնեն ռեժիսորի ապրումները:

Դիլսադ Ալադագը հայտնեց, որ «Կապվածությունը» ներկայացվում է աշխարհի տարբեր փառատոներում, եւ դրանով նրա «ճանապարհորդությունը» չի ավարտվում, ասաց, որ ֆիլմը հասել է մինչեւ Նյու Յորք, սակայն դեռ չի ցուցադրվել Ստամբուլի կինոփառատոնում:

Պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե ըստ իրեն որն է ֆիլմին տրված ամենատպավորիչ մասնագիտական գնահատականը` Դիլսադ Ալադագը պատասխանեց, որ ինչ-որ գնահատական կդժվարանա առանձնացնել, բայց շեշտեց, որ «Կապվածությունը» Թուրքիայում որակվել է խիզախ քայլ կինոյի ոլորտում, քանի որ այն հակադրվում է ավանդական կինոլեզվին: Այս գիծն իրենք շարունակելու են հաջորդ ֆիլմերում եւս:

«Ոսկե ծիրանի» ծրագրերի տնօրեն Կարեն Ավետիսյանը նշեց, որ Բեռլինի միջազգային կինոփառատոնում այս ֆիլմի ցուցադրությունից հետո բոլորը խոսում էին այն մասին, թե ինչպես կարելի է ցածր բյուջեով նման ինքնատիպ ֆիլմ նկարել:

Հավելենք, որ Բուրաք Չեւիքը ուսանել է Ստամբուլի Բիլգի համալսարանի կինոյի ֆակուլտետում: Հիմնել է Fol Cinema ընկերությունն ու կազմակերպել փորձարարական և արտհաուսային ֆիլմերի ցուցադրություններ: Նրա «Աղի սյունը» առաջին խաղարկային ֆիլմի պրեմիերան կայացել է 2018-ին` Բեռլինի միջազգային կինոփառատոնում: Չևիքի երկրորդ՝ «Կապվածություն» խաղարկային ֆիլմը ևս առաջին անգամ ներկայացվել է Բեռլինալեում (2019): Այժմ նա դասավանդում է Բիլգի համալսարանում և Սելման Նաքարի «Ծովալճակ» դեբյուտային ֆիլմի պրոդյուսերն է:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031