Լրահոս
Օրվա լրահոսը

Դոն Պիպոն վերադարձել է Իտալիայից

Սեպտեմբեր 10,2019 23:00

Քրեական աշխարհում Դոն Պիպո անունով հայտնի Արթուր Ասատրյանն արդեն վերադարձել է Իտալիայից, որտեղ մեկնել էր դատարանի թույլտվությամբ բուժման նպատակով:

Այս տեղեկությունները մեզ հայտնեց Ասատրյանի փաստաբան Գեղամ Հակոբյանը:

«Իտալիա էր գնացել բուժման նպատակով, ինքը բժշկական փաստաթղթեր ուներ ներկայացրած դեռեւս նախաքննության փուլում, որ կոնկրետ խնդիր ունի, աղիքային խնդիր ունի, բուժում է ստացել, Իտալիա է գնացել, արդեն վերադարձել է»,- ասաց փաստաբանը:

Դատարանը Դոն Պիպոյին թույլատրել էր մինչեւ սեպտեմբերի 10-ը բուժման նպատակով բացակայել Հայաստանից:

Փաստաբանը նաեւ պնդեց տարածել, որ իր պաշտպանյալը քրեական հեղինակություն չէ, գործարար է, բարերար. «Եթե հարգում են իրեն, չի նշանակում, որ քրեական հեղինակություն է, այդ տերմինն իր նկատմամբ կիրառելի չէ, իր համար էլ ընդունելի չէ»:

Գեղամ Հակոբյանը նաեւ հիշեցրեց, որ Արթուր Ասատրյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, իսկ մեղադրանքն էլ հիմնավոր չէ. «Մեղադրանքը չի հիմնավորվել, այն ապացույցը՝ ձայնագրությունը, որն  ի սկզբանե շրջանառվեց, փորձագետը հստակ տվեց եզրակացություն, որ հնչած ձայնը չի պատկանում Արթուր Ասատրյանին»:

Դոն Պիպոն մեղադրվում է մարդկանց երկար անազատության մեջ պահելու համար: Ինչպես հայտնի է, 2018 հունիսի 16-ին Էջմիածնում ԱԱԾ աշխատակիցները ձերբակալեցին Արթուր Ասատրյանին:

Նրան մեղադրանք առաջադրվեց 235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը) նախատեսված հանցագործություն կատարելու համար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30