Լրահոս
Օրվա լրահոսը

«Նման խոսքեր չպետք է շռայլեր». պատգամավորը՝ Վանեցյանի մասին

Սեպտեմբեր 25,2019 22:50

«Պարոն Վանեցյանն ունի ազատ խոսքի իրավունք, բայց այն կարող է սահմանափակվել՝ իր իսկ պաշտոնից ելնելով, որովհետեւ նա, այդ թվում՝ ես որպես պատգամավոր, պետական գաղտնիքի կրողներ ենք: Մենք փաստաթուղթ ենք ստորագրել այն մասին, որ պետական գաղտնիքի հրապարակումը որոշակի ժամանակահատվածում ուղղակի արգելված է»,-«Հոդված 3» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը:

«Սպային հարիր գործողություն չէր, ինչպես նաեւ՝ հետագա ասելիքը, երբ նա սպառնում էր խոսելու եւ ինչ-որ բաներ բացահայտելու: Եթե ասելիք կա, թող օգտվի ազատ խոսքի իրավունքից եւ ասի, բայց պետական անվտանգության եւ ազգային անվտանգության ծառայության մեջ գտնված անձը նման խոսքեր չպետք է շռայլեր»,-մեկնաբանելով Վանեցյանի հայտարարությունը՝ ասաց Գայանե Աբրահամյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30