Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքերը շուրջ 2 միլիոն հայ են սպանել, բայց դեռ արյան ծարավ են. Շերի գրառումը՝ Սիրիա թուրքական ներխուժման մասին

Հոկտեմբեր 11,2019 15:54 Share
Աջակցեք aravot.am-ին

Հայկական ծագումով աշխարհահռչակ երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) Twitter-ում գրառում է կատարել՝ անդրադառնալով Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությանը:

«Ներողություն եմ խնդրում, որ շարունակում եմ քրդերի վերաբերյալ գրառումներ անել, բայց երբ 11 տարեկան էի, լսել եմ արյան ծարավ թուրքերի մասին, որոնք շուրջ 2 միլիոն հայ են խոշտանգել ու սպանել։ Թուրք զինվորները դեռ արյան ծարավ են։ Այժմ նրանք ցեղասպանություն են իրականացնում քրդերի նկատմամբ Թրամփի «օրհնությամբ»,-գրել է երգչուհին:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: