Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Նաիրի Հունանյանի դիմումներն ընթերցելուց հետո, բացարձակապես իմաստ չեմ տեսել նրա հետ անգամ 1 րոպե հանդիպել». Գևորգ Դանիելյան

Հոկտեմբեր 25,2019 22:20

ԲԴԽ նախկին անդամ, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Իրավասու չեմ հրապարակելու այն դիմումների բովանդակությունը, որոնցով պարբերաբար տարիներ շարունակ ինձ է դիմել Նաիրի Հունանյանը, սակայն հաստատապես կարող եմ պնդել, որ դրանք ընթերցելուց հետո, բացարձակապես իմաստ չեմ տեսել նրա հետ անգամ 1 րոպե հանդիպել, թեպետ՝ բազում անգամ, պաշտոնի բերումով, այցելել եմ «Երևան» ՔԿՀ: Լիահույս եմ, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ նրա դիմումը քննարկելիս և, ընդհանրապես՝ նրա «ադեկվատության», մասնավորապես իր արարքի ու իր անձի մասին սեփական մտածումների առնչությամբ համարժեք պատկերացում կազմելու տեսանկյունից, իրավասու պաշտոնյաները կուսումնասիրեն նաև հիշյալ և նրա այլ դիմումները:

Հ.Գ. Լրագրողներին նախապես խնդրում եմ ելակետ ընդունել, որ որևէ «լրացուցիչ» տեղեկատվություն չեմ պատրաստվում հայտնել ….

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031