Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ անենք, ո՞ր լեզվով ձեզ բացատրենք». Հասմիկ Պապյան

Նոյեմբեր 05,2019 22:22

Օպերային ճանաչված երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մաճ եմ բռնել, խոտ հնձել, կով ծնեցրել, պատվաստ դրել… Առասպելի ջրհեղեղը եթե կրկնվեր՝ Նոյան պես կարող էի վերստեղծել հողագործության և անասնապահության մեծ մշակույթները, և մարդկանց հիշողությունը եթե հանկարծ խաթարվեր, ազգականներիս ու երկրացիներիս այն օրերի վարքից կարող էի նորից ժողովել ՄԱՐԴԿԱՅԻՆ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ»-Հ. Մաթևոսյան

Ձեզ եմ դիմում պատկան մարմիններ՝ ի՞նչ անենք, ո՞ր լեզվով ձեզ բացատրենք, որ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՒՈՍՅԱՆ մշակութային կենտրոն-թանգարանի կառույցն ավարտին հասցնելը պետք է հանդիսանար առաջնահերթ Ձեր պատվի խնդիրը: Ցավոք, ուրվագծվում է հեղափոխության արագ բյուրոկրատացման վտանգը…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930