Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզի-չուզի` հեռանալու է». Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով դասադուլը շարունակվում է

Նոյեմբեր 11,2019 12:15 Share

Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ուսանողների մի մասն այսօր  առավոտից դասադուլ է անում` պահանջելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ «Նա ուզի-չուզի` հրաժարական է տալու, նա հեռանալու է։ Նա պետք է ժամանակին հեռանա։ Ձգձգելը հետեւանքներ է առաջացնելու իր համար։ Ուսանողներին անդաստիարակ համարողը, բայց միասեռականին ընդունողը պետք է հեռանա։ Ինչո՞ւ է ուզում կրճատել մեր հայոց լեզվի ժամերն ու մեկուսացնել լեզուն ու մշակույթը»,- հայտարարում են դասադուլ անող ցուցարարները։

Նրանք պնդում են, որ իրենց պայքարը կուսակցական չէ, ինչպես որոշ շրջանակներ են ներկայացնում, եւ որ իրենք պայքարում են հայոց լեզու, գրականություն և պատմություն առարկաների պահպանության համար։

https://www.facebook.com/aravot.am/videos/496437497881060/

Ուսանողները շրջում են համալսարաններով եւ կոչ անում միանալ դասադուլին` Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։

Երթն ավարտվելու է ԿԳՄՍ նախարարության դիմաց, որտեղ նստացույց են անում ՀՅԴ երիտասարդները։

https://www.facebook.com/aravot.am/videos/1831660963645131/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930