Օլիմպիական խաղեր արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի նախկին չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը շուրջ յոթ ամսվա դադարից հետո Ադիգեյայում մասնակցել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարի եւ անցկացնելով չորս գոտեմարտ՝ դարձել է հաղթող:
Անվանի ըմբիշը հայտարարել է, թե գոտեմարտել է բարձրակարգ մրցակիցների հետ եւ մրցափորձի որոշակի պակաս է զգացել եւ, որ մրցաշարին մասնակցելը շատ կարեւոր է եղել՝ հասկանալու, թե ինչ մարզավիճակում է եւ ինչ բացերի վրա պետք է աշխատել:
Արսեն Ջուլֆալակյանը հայտարարել է, որ նպատակ ունի վարկանիշ ձեռք բերել եւ մասնակցել 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































