Վաղը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկում է շախմատի վետերանների աշխարհի անհատական առաջնությունը՝ տղամարդկանց եւ կանանց 50-ից եւ 65-ից բարձր տարիքային խմբերում:
Հայաստանն այստեղ ներկայացնում են չորս շախմատիստներ: Կրտսեր վետերանների խմբում հանդես են գալու գրոսմայստերներ Արտաշես Մինասյանը, Կարեն Մովսիսյանը, ինչպես նաեւ Վլադիմիր Պողոսյանը, իսկ հայկական շախմատի լեգենդ, գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը կմասնակցի 65-ից բարձր տարիք ունեցողների պայքարին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ