Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են մետաղական հանքարդյունաբերության ոլորտին առնչվող հարցեր

Նոյեմբեր 25,2019 22:55 Share

ՀՀ ԱԺ մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունն ու արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը Սերգեյ Բագրատյանի նախագահությամբ նոյեմբերի 25-ին հրավիրած նիստում քննարկել է բնագավառի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության եւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հանձնաժողովին տրամադրված տեղեկատվությունները։

Քննիչ հանձնաժողովի նախագահի հավաստմամբ՝ ուսումնասիրություններ կիրականացվեն Թեղուտի, Սոդքի, Ամուլսարի, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ՝ Քաջարանի պղինձ-մոլիբդենի եւ «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի կազմում գործող Մղարթի մետաղական հանքավայրերում։

Դատախազությունը տեղեկացրել է, որ երկու հանքավայրի նկատմամբ կան հարուցված քրեական գործեր։ Հանքավայր շահագործող 27 ընկերություններն ունեն լիցենզիաներ, որոնց ժամկետներն ավարտվում են սկսած 2025-2045 թվականներին։ Շեշտադրվել է այն փաստը, որ ակտիվ շահագործման փուլում գտնվող հանքավայրերից ոչ մեկը շահութահարկ չի վճարում, այսինքն` շահույթով չի աշխատում։

Առաջարկվել է ուսումնասիրել այդ կազմակերպությունների ներդրումային ծրագրերը, դրանց ծավալները, նպատակները։

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ներկայացրել է տնտեսվարող սուբյեկտների վերաբերյալ պատկան մարմիններին ուղղված հարցերի ցանկը։ Կարեւորվել է հանքավայրերի իրական սեփականատերերի, հանքանյութի արտահանման ծավալների, տվյալ կազմակերպության աշխատողների թվի, միջին աշխատավարձերի եւ այլ հարցերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը։ Առաջարկ է եղել ուսումնասիրել նաեւ կազմակերպությունների սեփականաշնորհման գործարքներն ու կնքված պայմանագրերը։

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930