Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտին-Ասադ հանդիպում. ՌԴ նախագահը ժամանել է Դամասկոս

Հունվար 07,2020 20:20

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Դամասկոս, հայտնում են միջազգային գործակալությունները: ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահը Սիրիայի մայրաքաղաքում՝ Ռուսաստանի զինված ուժերի հրամանատարական կետում, հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ:

«Երկու պետությունների ղեկավարները զինվորականներից լսել են երկրի տարբեր շրջաններում տիրող իրավիճակի մասին զեկույցներ», – ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակը:

Հայտնի է, որ Ասադը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին Սիրիա այցելելու և «երկրում խաղաղ կյանքը վերականգնելու համար»: Սա Պուտինի առաջին այցն է 2017-ից ի վեր, երբ նա  այցելել էր Սիրիայի Լաթաքիա նահանգում տեղակայված Ռուսաստանի զինված ուժերի Հմեյմիմ ավիաբազա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031