Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Անդրադարձել են փոքր ու միջին բիզնեսին ֆինանսական աջակցության գործիքներին, հայ-շվեդական առևտրատնտեսական համագործակցության հեռանկարներին

Մարտ 06,2020 18:31

 ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Վարոս Սիմոնյանը և Նաիրա Մարգարյանն ընդունել են Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման գործակալության (SIDA) ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Շվեդիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Բիրյեր Կարլսոնը։

Հանդիպման ընթացքում շվեդական պատվիրակությունը ներկայացրել է Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման գործակալության կողմից իրականացվող ծրագրերը և առաջնահերթությունները, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել ամրապնդելու Հայաստանի հետ կապերը։ Մասնավորապես քննարկվել են SIDA-ի հետ համագործակցության հնարավոր շրջանակներն ու ուղղությունները,  իրականացվելիք ծրագրերն ու հայ-շվեդական առևտրատնտեսական համագործակցության հեռանկարները։

Զրուցակիցներն անդրադարձել են մի շարք ոլորտային հարցերի, մասնավորապես՝ փոքր ու միջին բիզնեսի համար ֆինանսական աջակցության գործիքներին, կապիտալի շուկայի ոլորտում իրականացվող նոր ծրագրերին և այլն: Քննարկվել են նաև ընթացիկ տարվա աշնանը նախատեսված Հայաստան-Եվրամիություն ներդրումային համաժողովի անցկացման, ինչպես նաև համաժողովին SIDA-ի մասնակցության հետ կապված հարցերը։

Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ հավաստել են իրենց պատրաստակամությունը զարգացնելու հայ-շվեդական առևտրատնտեսական փոխգործակցությունը։

 ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031