Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳՆ-ն՝ ԵՄ տարածք օտարերկրացիների մուտքի սահմանափակման մասին

Մարտ 19,2020 00:15

Մարտի 17-ին ԵՄ անդամ երկրների ղեկավարները համաձայնել են Եվրոպական հանձնաժողովի նախագահի կողմից ներկայացված առաջարկին` ներդնել 30-օրյա սահմանափակում (ժամկետը կարող է հետագայում երկարաձգվել՝ ըստ անհրաժեշտության) դեպի «Եվրոպական միություն +1» տարածք (որը ներառում է Շենգենյան գոտու բոլոր անդամ երկրներին և ասոցացված անդամ 4 երկրներին՝ Շվեյցարիա, Իսլանդիա, Նորվեգիա և Լիխտենշտեյն, ինչպես նաև Իռլանդիային և Միացյալ Թագավորությանը՝ այս երկու երկրի կողմից սույն սահմանափակմանը միանալու մասին որոշում կայացնելու դեպքում) այլ երկրների քաղաքացիների «ոչ կենսական» ուղևորությունների համար:

Սույն սահմանափակումը չի անդրադառնա ԵՄ քաղաքացիություն չունեցող հետևյալ անձանց վրա՝

  • երկարատև կացության կարգավիճակ ունեցող անձինք,
  • ԵՄ քաղաքացիների ընտանիքի անդամներ,
  • բժշկական անձնակազմ, առողջապահության ոլորտի մասնագետներ,
  • սահմանապահ աշխատակիցներ,
  • ապրանքների փոխադրմամբ զբաղվող անձինք,
  • դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների անձնակազմ, զինվորական անձնակազմ և մարդասիրական օգնություն տրամադրող մասնագետներ՝ իրենց մասնագիտական պարտականություններն իրականացնելու ընթացքում,
  • տարանցիկ ճամփորդներ՝ ներառյալ նրանք, ովքեր հյուպատոսական աջակցությամբ են հայրենադարձվել,
  • անձինք, ովքեր ճամփորդում են ընտանեկան՝ հրամայական կարևորություն ունեցող հարցերով,
  • միջազգային պաշտպանության կարիք ունեցող կամ այլ մարդասիրական պատճառների առկայության ենթակա անձինք:

ԵՄ անդամ երկրներն իրենք պետք է ապահովեն սույն սահմանափակման կյանքի կոչումը։
Միացյալ Թագավորության և Շենգենյան գոտու ասոցացված անդամ, սակայն ԵՄ անդամ չհանդիսացող 4 երկրների՝ Շվեյցարիայի, Իսլանդիայի, Նորվեգիայի և Լիխտենշտեյնի քաղաքացիների վրա առաջարկվող սահմանափակումը չի տարածվելու։ Հարկ է նշել, որ ՄԹ դեռևս չի հայտարարել այլ երկրներից իր երկիր մուտքի արգելքի մասին։

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԵՄ տարածք օտարերկրացիների մուտքի սահմանափակման մասինՄարտի 17-ին ԵՄ անդամ երկրների ղեկավարները համաձայնել են Եվրոպական…

Gepostet von ՀՀ Արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia am Mittwoch, 18. März 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031