Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու «շալախո» պարող շատրվաններն ու չկայացած մրցույթը

Մարտ 24,2020 20:45

Գյումրու քաղաքապետարանը կենտրոնական Վարդանանց հրապարակի շատրվանները վերականգնելու համար նախագծի մրցույթ է հայտարարել, որը սակայն, չի կայացել։

«Երկրորդ անգամ պիտի հայտարարենք, տեսնենք մեր պահանջներին համահունչ նման նախագծող, լինելո՞ւ է, թե՞ չէ, որովհետև մենք նկարագիրը տալիս ենք, որ սա ենք ուզում, նա ենք ուզում, այսպիսի բան ենք ուզում անել։

Հիմա եթե կայանա մրցույթը, նախագծից հետո կարող եմ ասել, թե մենք ինչպիսի շատրվան կունենանք, որովհետև եթե կա նախագիծը, կլինի նաև շինարարը։ Ուզում ենք, որ ոչ միայն կենտրոնական հրապարակի շատրվանը, այլ եկեղեցու հետնամասում գտնվող շատրվանը, որի շինարարական մասը վերակառուցելու ենք համաշխարհային բանկով, նույնպես արդիականացնենք։ Արդիականացնենք նաև Սայաթ Նովայի շատրվանը։

Արթուր Թարխանյանի դուստրը ճարտարապետ է, ուզում ենք վերականգնել Կոշտոյան փողոցում գտնվող Թարխանյանի շատրվանը, որը շատ գեղեցիկ է և լուրջ ակտիվություն կբերի այդ տեղանքում։ «Մուշ 2»-ում փոքր շատրվան ունենք, դա նույնպես կշահագործենք, իհարկե, հետագայում կարդիականացնենք այդ մասը և լճի շատրվանը, որի հարցը ևս քննարկում ենք, տեսենք ինչ կարող ենք անել։

Միանգամից վերականգնել հնարավոր չէ, որովհետև շատրվանների վերականգնումը բավականին լուրջ գումարներ է պահանջում, բայց այս պահին գումար ունենք կենտրոնական հրապարակի շատրվանը վերականգնելու համար։ Կարծում եմ, որ որպես տուրիստական քաղաք՝ բոլոր հատվածների շատրվաններն անպայման պիտի վերականգնվեն»,- Aravot.am-ին տված հարցազրույցում ասաց քաղաքապետը։

Հիշեցնենք, որ Գյումրու կենտրոնական հրապարակի շատրվանները վերափոխելու, այն գուներանգային դարձնելու համար դեռ 2014 թվականին մրցույթ էր հայտարարվել։

Այդ ժամանակ քաղաքային բյուջեից 40 միլիոն դրամ էր հատկացվել ու շինաշխատանքները վստահվել էին քաղաքապետի դասընկերոջը։ Եվ երբ լրագրողները քաղաքապետին էին փոխանցել քաղաքացիներից մեկի դժգոհությունը առ այն, թե շատրվանները լավ չեն պարում, նա կատակով արձագանքել էր․ «Շատ լավ շատրվաններ են ստացվել, շատ լավ պարում են, ուզում եմ հասկանալ, թե ո՞նց է պատկերացնում պարել հասկացությունը էդ դժգոհողը, կարո՞ղ է մտածում է, որ շատրվանները շալախո պիտի պարեն:

Կան թերություններ, բնականաբար, մենք պատվիրատուն ենք, և չենք ընդունի, մինչև որ բոլոր թերությունները չվերացնեն։ Էնպես ենք անելու, որ լինեն իրոք գյումրեցուն վայել շատրվաններ»։

Տեսանյութը 2014 թվականի է

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031