Լրահոս
Օրվա լրահոսը

Կարդալ կամ լսել գրքերն առցանց. Խնկո Ապոր անվան գրադարանն արտակարգ դրության օրերին աշխատում է արտակարգ ռեժիմով

Ապրիլ 09,2020 15:14

Հայաստանում արտակարգ դրության հայտարարումը չի խանգարել Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանին շարունակել ապահովել գրադարան-ընթերցող կապը։ Այս օրերին գրադարանի աշխատակիցներն օգտվել են առցանց հարթակից՝ ընթերցողների հետ կապը պահպանելու համար օգտագործելով մի շարք գործիքներ։

Գրադարանի ֆեյսբուքյան էջով իրականացվել է աուդիոգրքերի և էլ.  գրքերի ցանկերի տրամադրում ընթերցողներին։ Սա հնարավորություն է ընձեռել կարդալ կամ լսել գրքերն առցանց հարթակում։ «Հեքիաթի ժամ» խորագրի ներքո երկուշաբթիից-շաբաթն ընկած օրերին գրադարանի հեքիաթասացները մանկահասակ ընթերցողների համար հեքիաթներ են պատմել։ Կիրակի օրերին ընթերցելու և տեսանյութեր հրապարկելու հնարավորություն են ունեցել երեխաները՝ «ընտանեկան ընթերցանության օր» կամ «հեքիաթի օր. կարդում են փոքրիկները, լսում են մեծիկները» խորագրերի ներքո:

Գրադարանի բնականոն աշխատանքն առցանց հարթակ տեղափոխելուն զուգահեռ տարվա հոբելյանական գրողների, նկարիչների, դերասանների, ռեժիսորների ու երաժիշտ-կոմպոզիտորների կյանքի և ստեղծագործությունների վերաբերյալ անդրադարձը նույնպես կատարվել է առցանց հարթակում։ Գրադարանի կողմից պատրաստվել է հոլովակ՝ «հայ նկարիչների հոբելյանական պատկերասրահում» խորագրով։ Պոեզիայի համաշխարհային օրը գրադարանը նույնպես տոնել է առցանց հարթակում։ Գրադարանի ընթերցողները հայ և համաշխարհային պոեզիա են ընթերցել ֆեյսբուքյան էջի հետևորդների համար:

Առցանց հարթակում իրականացվել են նաև գրքի քննարկումներ, գրական, ճանաչողական, ուսուցողական խաղ-վիկտորինաներ՝ հայերեն և անգլերեն լեզուներով, մուլտֆիլմերի, ֆիլմերի դիտումներ և այլն:

Խնկո Ապոր անվան գրադարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930