Լրահոս
Օրվա լրահոսը

Զովունու կրակոցների հետքերով

Մայիս 12,2020 23:30

Ինչպես նշել էի, Զովունիում արդեն մի քանի օր է անդադար կրակոցներ էին հնչում  բնակելի վայրում հարյուրավոր թռչունների ուղղությամբ։

Ահազանգեցինք  Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, երկու տեսուչ ժամանեցին Զովունի։

Փողոցի անկյունից իսկույն հայտնվեց մի տարեց մարդ ու իր ետևից տարավ տեսուչներին։

Օդում լսվեցին ձայնային պայթուցիկի ձայներ, ինչպես հետո իմացա, Զովունու բնակիչը տեսուչներին բացատել էր, որ ընդամենը այս կերպ նրանք վախեցնում են թռչուններին։

Տեսուչներն էլ այս հեքիաթին հավատալով հեռացան Զովունուց և այսօր ընդերքի տեսչությունը հայտարարություն է տարածել, որ թռչուններին չեն կրակել, այլ ընդամենը կիրառել են ձայնային պայթուցիկ։ Ես նրանց ուղարկեցի իմ նկարած տեսանյութը , որում հստակ լսվում է հրացանի ձայնը,  սակայն նրանք անտեսեցին և չարձագանքեցին, միայն հիմք ընդունեցին այդ բնակչի կողմնակալ վարկածը։

Այս երկու ձայները մեր պատշգամբից հստակ լսվում են, անհնար է շփոթել ձայնային պայթուցիկի ձայնը և որսորդական հրացանի ծանր ձայնը։

Ահա ձեզ ուղարկում եմ երկու տեսանյութ, առաջինում լսվում է հրացանի ձայնը, երկրորդում ձայնային պայթուցիկի, ինքներդ համեմատեք:

Մարիամ Սուխուդյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031