Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյան. «Լեւոն Տեր-Պետրոսյանը քաղաքական դաշտում՝ որպես այդպիսին, չկա». «Հրապարակ»

Մայիս 14,2020 10:46

Ալեն Սիմոնյանից փորձեցինք պարզել՝ արդյոք նախկինների հետ կապ ունենալն անպատվաբեր, ամոթալի բա՞ն է, որ նա այդպես մեղադրելով է հիշեցնում Մարուքյանին այդ մասին, եւ ի՞նչ ասել է՝ «նախկին»։ Օրինակ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախկի՞ն է։

– Իսկ նախկիններից, օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ կապ ունենալը, նրա հետ ճանապարհ անցած լինելն ամոթալի՞ է, թե՞ հակառակը՝ պատվաբեր։

– Ես ներողություն եմ խնդրում, բայց Լեւոն Տեր-Պետրոսյանը քաղաքական դաշտում՝ որպես այդպիսին, չկա։

– Բայց նախկին է։

– Նախկին ասելով՝ ի՞նչ նկատի ունեք, Լեւոն Տեր-Պետրոսյանը Մարտի մե՞կ է կազմակերպել, մա՞րդ է գնդակահարել, Լեւոն Տեր-Պետրոսյանը երկիրը թալանել՝ միլիարդատե՞ր է դարձել։ Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀՀ առաջին ընտրված նախագահն է՝ 1991 թվականին։

– Չե՞ք կարծում, որ քանի դեռ Մարտի 1-ը բացահայտված չէ՝ հակառակ Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, թե բացահայտված է, մենք չենք կարող ասել՝ Մարտի 1-ն ով է կազմակերպել եւ ով է սադրել։

– Վստահ եղեք՝ կարող ենք ասել։ Խաղաղ հավաքներ անցկացնելը սադրանք անվանել չի կարելի։ Մարտի 1-ի մեղավորներին բոլորը շատ լավ գիտեն։ Ես՝ որպես քաղաքական գործիչ, իրավունք չունեմ ասել, հակառակ պարագայում որոշ մեկնաբաններ եւ լրագրողներ դա կփորձեն օգտագործել, ինչո՞ւ ոչ՝ նաեւ դատավարության ընթացքում անմեղության կանխավարկած խախտելու մասով։ Բայց բոլորը դրա մասին գիտեն։ Եվ բոլորը դեպքերը, որոնք տեղի են ունենում ՀՀ-ում, այդ օրվա իշխանության անմիջական պատասխանատվության ներքո են։ Իսկ այդ օրվա իշխանությունն ո՞վ էր, հրաման տվողն ո՞վ էր՝ Ռոբերտ Քոչարյանը։ Իսկ Սահմանադրությունն ասում է, որ նախագահը պատասխանատու է ՀՀ-ում անվտանգության համար։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031