Լրահոս
Օրվա լրահոսը

«Եղել եմ դիմակով, տուն մտնելիս ախտահանվել եմ, տնից դուրս գալիս ախտահանվել եմ». Հրաչյա Հակոբյանը երեկ գնացել է վարչապետի տուն

Հունիս 01,2020 14:55

Վարչապետն իր ընտանիքի հետ վարակվել է կորոնավիրուսով:

Պարզվում է՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը երեկ շփվել է վարչապետի հետ. «Վերջին անգամ երեկ եմ շփվել, կոնտակտ չեմ ունեցել, եղել եմ դիմակով, տուն մտնելիս ախտահանվել եմ, տնից դուրս գալիս ախտահանվել եմ, նորից եմ կրկնում՝ կոնտակտ չի եղել»:

Հարցին՝ դուք թեստավորվե՞լ եք՝ նա պատասխանեց, որ դեռ ոչ. «Պահպանվել են բոլոր կանոնները, եղել եմ դիմակով, մոտ տարածության վրա շփում չի եղել, կոնտակտ անգամ չի եղել: Ախտահանվել եմ տուն մտնելիս էլ, դուրս գալիս էլ»:

Հրաչյա Հակոբյանն ասաց, որ այսօր նիստերի դահլիճ է մտել, քվեարկել է ու դուրս եկել, դահլիճում էլ որեւէ մեկի հետ չի շփվել:

Հրաչյա Հակոբյանը վստահեցրեց, որ ձեռքով չի բարեւել, միակ մոտ տարածության շփումը եղել է իր կողքի նստողների հետ՝ առանց կոնտակտի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930