Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը կորցրեց ևս մեկ նվիրյալի». Վազգեն Մանուկյան

Հուլիս 10,2020 14:34

Խորապես վշտացած ենք Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի անժամանակ մահվան կապակցությամբ։

Դեռևս Արցախյան շարժման տարիներին Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ) կուսակցության  անդամներն ու Սահմանադրական իրավունք միություն (ՍԻՄ) կուսակցության անդամները, որի ամենավառ ներկայացուցիչներից էր Կարեն Վարդանյանը, ակտիվ համագործակցում էին ազգային, ժողովրդավարական  հարցերի շուրջ։ Կարենը գաղափարի մարդ էր, հայրենասեր,  սկզբունքային ու պայքարող և այդպիսին մնաց մինչև վերջ։

Հենց այդ հատկանիշների շնորհիվ նրան հաջողվեց լուրջ առաջընթաց ապահովել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտում և մեր երկիրը ներգրավել համաշխարհային ինովացիոն զարգացումներում։

Հայաստանը կորցրեց ևս մեկ նվիրյալի։

Անձամբ իմ և ԱԺՄ կուսակցության անունից խորին ցավակցություն եմ հայտնում Կարեն Վարդանյանի հարազատներին, մտերիմներին ու գործընկերներին։

ԱԺՄ կուսակցության նախագահ

Վազգեն ՄԱՆՈՒԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031