Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը Բելգրադում մեկնարկած աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում վիճակահանությամբ պայքարն սկսեց 1/8 եզրափակչում, որտեղ միավորների 6:0 «չոր» հաշվով հաղթանակ տարավ գորգի տերերից Ալեքսանդր Մաքսիմովիչի նկատմամբ:
Քառորդ եզրափակչում Մալխասն ուժերը չափելու է մոլդովացի Վալենտին Պետիչի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































