Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՊՏՀ-ն ներառվել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բուհերի QS World University Rankings 2021 վարկանիշում

Դեկտեմբեր 17,2020 16:40

Հարգելի գործընկերներ, տեղեկացնում ենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը իր պատմության մեջ առաջին անգամ ներառվել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի (EECA) բուհերի QS World University Rankings 2021 վարկանիշում։

Հայաստանից այս վարկանշավորման մեջ ներառված են 5 բուհեր։ Նշենք, որ ՀՊՏՀ-ն Հայաստանի ամերիկյան համալսարանի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ միասին կիսում է 251-300-րդ հորիզոնականը։ Վարկանիշում ներառված են նաև Հայ-ռուսական համալսարանը (131-րդ հորիզոնական) և Երևանի պետական համալսարանը (179-րդ հորիզոնական):

Վարկանիշում ընդգրկված են Լեհաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Չեխիայի, Սլովակիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Սլովենիայի, Խորվաթիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Կոսովոյի, Սերբիայի, Ալբանիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Կիպրոսի, Բելառուսի, Ուկրաինայի, Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Հայաստանի Հանրապետության շուրջ 2800 բուհերից 400-ը։

Վարկանիշին կարող եք ծանոթանալ հղումով:

ՀՊՏՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031