Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ֆրանսիական համալսարանը մշակել է քաղաքացիական կյանք զինվոր ուսանողների վերադարձի ծրագիր

Հունվար 14,2021 17:13

Պատերազմում ներգրավված մեր երիտասարդների քաջության և հերոսության համար երախտագիտությունը միայն խոսքերով չէ, որ պետք է արտահայտվի, այլև՝ կոնկրետ գործողություններով։

Հայաստանում ֆրանսիական համալսարանը մշակել է քաղաքացիական կյանք և ուսումնական գործընթաց իր զինվոր ուսանողների վերադարձի ծրագիր։ Բացի այդ՝ ՀՖՀՀ-ն աջակցում է նաև իր զոհված ուսանողների ընտանիքներին։

Այսպիսով, ՀՖՀՀ բարերար և մեծ բարեկամ Ռայմոնդ Եզեգելյանի աջակցությամբ 10 ուսանողի, անձնակազմի 1 անդամի և զոհված ուսանողների ընտանիքներին կտրամադրվի դրամական աջակցություն, իսկ ՀՖՀՀ բարեկամ ԱԿԲԱ բանկը կհովանավորի 2 ուսանողի տարեկան ուսման վարձը։ Բացի այդ՝ ուսումնական գործընթացում հաջողելու համար մեր զինվոր ուսանողների նկատմամբ կցուցաբերվի անհատական մոտեցում, կկազմակերպվեն կանոնավոր հանդիպումներ և անհատական դասընթացներ։

Հունվարի 13-ին ՀՖՀՀ-ում տեղի ունեցավ ծրագրի շահառուներին հավաստագրերի հանձնման արարողությունը։ Ներկա էին Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ժոնաթան Լաքոտը, ԱԿԲԱ բանկի գլխավոր գործադիր տնօրեն պարոն Հակոբ Անդրեասյանը, պարոն Ռայմոնդ Եզեգելյանի ներկայացուցիչները, Ամունդի ԱԿԲԱ-ի գլխավոր տնօրեն պարոն Ժան Մազեջյանը, ով ֆինանսավորում է զորացրված ուսանողների վերականգնման ծրագիրը։

Դեսպանն ընդգծեց ուսանողների մեծ նվիրվածությունը և ողջունեց ՀՖՀՀ-ի նախաձեռնողականությունը, քանի որ առաջին համալսարանն է, որ օգնության ծրագիր և հատուկ նախագիծ է մշակել վերականգնման համար։

Մեկենասները ՀՖՀՀ-ի ուսանողներին մշտապես աջակցելու կամք արտահայտեցին, թե՛ անձնական, թե՛ մասնագիտական առումով, լինի դա ֆինանսապես, թե մասնագիտական պրակտիկաների միջոցով։

Ռեկտոր պարոն Բերտրան Վենարը իր խորին երախտագիտությունը հայտնեց կամավորներին հայրենիքի պաշտպանության գործին իրենց նվիրվածության համար և շնորհակալություն հայտնեց Ֆրանսիայի դեսպանատանն ու մեկենասներին ՀՖՀՀ-ի բոլոր ծրագրերին շարունակաբար աջակցելու համար։

Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) Հայաստանի առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններից  մեկն է, որը շնորհում է երկու պետական դիպլոմ՝ հայկական և ֆրանսիական: Համալսարանի ակադեմիական գործընկերներն են  Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանը (որի բակալավրի և մագիստրատուրայի ծրագրերը  Eduniversal 2018-2019թթ. ցանկի լավագույն հնգյակում են https://www.univ-lyon3.fr/) և Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանը (աշխարհի լավագույն համալսարանների ցանկի 45-րդ հորիզոնական http://www.univ-tlse3.fr/)։ ՀՖՀՀն ներկայումս ունի ավելի քան 1300 ուսանող, 12 դոկտորանտ և ավելի քան 2500 շրջանավարտ։ ՀՖՀՀի հաջողության վկայականն է շրջանավարտների աշխատանքի տեղավորման ցուցանիշը: Ըստ 2005-2019 ուստարիների շրջանավարտների շրջանում անցկացված հարցման՝ վերջիններիս 92%-ն ապահովված է աշխատանքով:

Հայաստանում ֆրանսիական համալսարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031