Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Ինչ տվյալներ են հավաքում օգտատերերի մասին հայտնի մեսենջերները

Հունվար 14,2021 18:04

WhatsApp

Հետևյալ տվյալները կարող են հավաքվել և կապակցվել անձի հետ. սարքի նույնականացուցիչ, օգտագործման մասին տվյալներ (գովազդային տվյալներ), վերլուծություն (գնումների պատմություն, տեղակայման մոտավոր վայր, հեռախոսահամար, օգտագործման մասին բովանդակային տարաբնույթ տեղեկություն այլ պրոդուկտների հետ կատարվող գործողություններ, գովազդային տվյալներ, խափանումների մասին տվյալներ, արտադրողականության մասին ու դիագնոստիկ տվյալներ), պրոդուկտի անհատականացում, հավելվածի ֆունկցիոնալություն (գնումների պատմություն, վճարումների մասին տեղեկություն, տեղակայման մոտավոր վայրը, էլ. փոստի հասցե, հեռախոսահամար, հեռախոսագիրք, оգտագործման մասին բովանդակային տարաբնույթ տեղեկություն, օգտագործողին աջակցման մասին, օգտագործողի ու սարքի նույնականացուցիչ, գովազդային տվյալներ, խափանման մասին տվյալներ, արտադրողականության մասին ու դիագնոստիկ տվյալներ)։

Signal

Այս մեսենջերը հավաքում է հետևյալ տվյալները, որոնք օգտագործողի անձի հետ կապակցված չեն. հավելվածի ֆունկցիոնալություն (հեռախոսահամար)

Telegram

Հետևյալ տվյալները կարող են հավաքվել և կապակցվել անձի հետ. հավելվածի ֆունկցիոնալություն (անուն, հեռախոսահամար, հեռախոսագիրք, օգտագործողի նույնականացուցիչ)

Facebook

Հետևյալ տվյալները կարող են օգտագործվել օգտագործողին այլ հավելվածներում ու web-կայքերում հետևելու համար. կոնտակտային տվյալներ (ֆիզիկական հասցե, էլ. փոստի հասցե, անուն, հեռախոսահամար), նույնականացուցիչներ (սարքի ու օգտագործողի)

Հետևյալ տվյալները կարող են հավաքվել և կապակցվել անձի հետ.

այլ տեղերի գովազդներ (գնումների պատմություն, ֆինանսական տեղեկություն, տեղակայման ճշգրիտ ու մոտավոր վայրեր, ֆիզիկական հասցե, էլ. փոստի հասցե, անուն, հեռախոսահամար, հեռախոսագիրք, լուսանկար, տեսանյութ, խաղերի ընթացքի բովանդակություն, որոնման ու դիտման պատմություն, սարքի ու օգտագործողի նույնականացուցիչ, այլ պրոդուկտների հետ փոխգործակցության մասին տվյալներ, գովազդային տվյալներ, խափանումների մասին տվյալներ, արտադրողականության մասին ու դիագնոստիկ տվյալներ), նաև գովազդ կամ մարքեթինգ մշակողից (այս դեպքում՝ developer), վերլուծություն, պրոդուկտների անհատականացում ու հավելվածի ֆունկցիոնալություն։

Այս ամենը հաշվի առնելով անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, թե ինչ տվյալների եք հասանելիություն տալիս հավելվածներին, դրանցից որոնք են պարտադիր, իսկ որոնք ոչ։

Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031