Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Մենենդեսը դատապարտել է Թուրքիայի գործողություններն Արցախում

Հունվար 20,2021 21:35

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պաշտոնը ստանձնող դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը դատապարտել է Թուրքիայի գործողությունները Արցախում ադրբեջանական ագրեսիային աջակցելու համար:

Սենատում ավելի քան 4 ժամ տևած լսումներում կոնգրեսականները հարցեր են ուղղել ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենին:

Մասնավորապես, Մենենդեսը մտահոգություն է հայտնել Կիպրոսում և Հունաստանում Թուրքիայի ապակայունացնող գործողությունների, ինչպես նաև այդ երկրի կողմից ռուսական S-400 համակարգերը գնելու և Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիային աջակցելու կապակցությամբ: Սենատորը շեշտել է՝ ինքը համոզված է, որ Ադրբեջանը պատերազմական հանցագործություններ է կատարել:

Ռոբերտ Մենենդեսը նաև հույս է հայտնել, որ ընտրված նախագահ Ջո Բայդենը կկատարի իր խոստումը՝ ճանաչելու ճշմարտությունը Հայոց ցեղասպանության հարցում:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031