Լրահոս
Օրվա լրահոսը

Քանի դեռ «Շահնամեն» ընթերցվում է, ազգի մշակութային շունչը կենդանի կմնա. Երևանի Կապույտ մզկիթի գրադարանում տեղի է ունեցել գիտաժողով

Մայիս 02,2026 22:35 Share

Երևանի Կապույտ մզկիթի գրադարանում տեղի է ունեցել «Ծանոթություն «Շահնամե»-ի և Հաքիմ Ֆիրդուսիի հետ» խորագրով գիտաժողով, որը կազմակերպվել էր Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության Մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ։ Միջոցառմանը մասնակցել են անվանի իրանագետներ, դասախոսներ, ուսանողներ և արվեստի ներկայացուցիչներ։

Բացման խոսքում ԻԻՀ դեսպանության Մշակույթի կենտրոնի տնօրեն, դոկտոր Մոհամմադ Ասադի Մովահեդը ընդգծել է, որ Ֆիրդուսին միայն բանաստեղծ չէր, այլև մեծ մշակութային գործիչ, որի «Շահնամեն» ներկայացնում է «պատմական մոռացության դեմ ուղղված մշակութային դիմադրության բացառիկ օրինակ»։ Նրա խոսքով, էպոսը ձևավորում է արժեքային համակարգ, որը գերազանցում է աշխարհագրական սահմանները և կարող է դառնալ տարածաշրջանի ժողովուրդների մշակութային երկխոսության հարթակ։

  • Հայ-իրանական մշակութային ընդհանրություններ

Գիտական զեկույցով հանդես է եկել շահնամեագետ դոկտոր Անահիտա Վալին, որը մանրամասն ներկայացրեց էպոսի կառուցվածքային և գաղափարական շերտերը՝ առանձնակի շեշտադրելով «Շահնամե»-ում առկա հայ-իրանական պատմամշակութային զուգահեռները։

«Այս ստեղծագործությունը քաղաքակրթական ընդհանուր ժառանգություն է։ Քանի դեռ «Շահնամեն» ընթերցվում է, ազգի մշակութային շունչը կենդանի կմնա»,– նշել է դոկտոր Վալին՝ անդրադառնալով նաև «Զալ և Սիմորղ» պատմության խորհրդաբանությանը և Ֆիրդուսու փիլիսոփայական հայացքներին։

  • Արվեստը՝ որպես մշակութային կամուրջ

Գիտաժողովը ուղեկցվել է գեղարվեստական կատարումներով։ Իրանցի աշակերտը ներկայացրել է «Շահնամե»-ի հատվածների ասմունք, իսկ հայ երաժիշտը կատարել է «Էյ Իրան» ստեղծագործությունը, որը դարձավ երկու ժողովուրդների հոգևոր մերձեցման խորհրդանիշ։

Միջոցառման ավարտին տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ մասնակիցները քննարկել են դասական գրականության դերը ժամանակակից աշխարհի մարտահրավերների հաղթահարման և միջմշակութային կապերի ամրապնդման գործում։

ԻԻՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031