Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում նորակառույց պուրակն անվանակոչվեց «Հերոսների պուրակ»

Հունվար 28,2021 21:44

Վանաձորի Տարոն 2 ՔՇՀ 4-21 հասցեում գտնվող պուրակն այսօր անվանակոչվեց «Հերոսների պուրակ»: Քաղաքի ծայրամասային թաղամասում պուրակը կառուցվել էր դեռեւս մեկ տարի առաջ՝ սուբվենցիոն ծրագրով: Պուրակի կառուցման համար ծախսվել է 25 մլն դրամ:

Պուրակը շահագործվում էր, սակայն մինչ օրս անուն դեռեւս որոշված չէր. «Պատերազմի ընթացքում մենք մտածում էինք, որ հաղթական ավարտ կունենանք, որոշել էինք «Հաղթանակի պուրակ» անվանակոչենք: Այն էլ որ տխուր վերջաբան ունեցավ, մեր աշխատակազմի ղեկավարի առաջարկությամբ ավագանիով որոշեցինք «Հերոսների պուրակ» անվանակոչել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

Պուրակում նախատեսվում է նաեւ հուշարձան կառուցել, որտեղ տեղ կգտնեն  հերոս տղաների անունները. «Այս պահին հերոսների նկարներն են պաստառների վրա տեղադրված, բայց հետագայում կփոխենք, որովհետեւ տպագրական ֆորմատով երկար չեն  կարող պահպանվել նկարները: Գուցե հուշատախտակի վրա բոլորի անունները գրվի եւ ինչ-որ մի  ճարտարապետական լուծում կմտածենք, ինչ անենք, որպեսզի խորհրդանշի տղաների սխրանքը: Հիմա էսքիզ անողները մտածում են այդ ուղղությամբ»,- ասաց համայնքի ղեկավարը:

Հիշեցնենք, որ պատերազմի օրերին Վանաձորում կառուցվեց նաեւ հերոսների պանթեոն:

Այժմ քննարկվում է դեպի պանթեոն տանող ճանապարհի հիմնանորոգման հարցը. «Հիմա որոշում ենք Տարոն 4-ից մինչեւ պանթեոն ճանապարհահատվածը վերանորոգենք, թե՞ գերեզմանների երկայնքով: Ուղղակի տեխնիկական խնդիրներ կա՝ գերեզմանների տարածքով շինարարություն անելուց մենք կխոչընդոտեն  թաղումներին: Հավանաբար, մյուս հատվածը կհիմնանորոգենք եւ նաեւ պանթեոնը կկառուցենք, որպեսզի մեր բոլոր տղաների գերեզմանները միանման լինեն», – ասաց համայնքի ղեկավարը:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031