Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Ազոյան. «Թող, որ բոլորի ատելությունն ու չարությունն ինձ վրա ավարտվի»

Մարտ 16,2021 23:07

Նիկոլ Փաշինյանի թիմակից, դերասան Հովհաննես Ազոյանը Իլհամ Ալիեւի կնոջ՝ Մեհրիբան Ալիեւայի հրապարակած մի նկարի տակ մեկնաբանություն է գրել. «Վերջապես խաղաղություն տեսա պարոն Ալիեւի դեմքին: Աշխարհին խաղաղություն, թող էլ երբեք պատերազմը չլինի»:

Մեկնաբանությունն արվել է Հադրութում Ալիեւայի հրապարակած լուսանկարներից մեկի տակ:

Դերասանի գրառումը կրքեր է հարուցել, նա արժանացել է բազմաթիվ հայհոյախառն արձագանքների, ինչին ի պատասխան  Ազոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Թող, որ բոլորի ատելությունն ու չարությունն ինձ վրա ավարտվի: Խաղաղությունը տիրի մեր սրտերին»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031