Լրահոս
Օրվա լրահոսը

Կորած պայմանագրային զինծառայողները գտնվել են․ նրանք ողջ են. Sputnik Արմենիա

Մարտ 22,2021 23:10

Պայմանագրային երկու զինծառայողները, որոնց հետ մարտի 21-ին կորել էր կապը, գտնվել են: Sputnik Արմենիային այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ–ից։

Նրանք կորել էին մարտի 21-ին` խիստ ձնաբքի պայմաններում ՀՀ ԶՈւ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում։ «Զինծառայողները ողջ են»,- նշեցին ՊՆ–ից։

Զինծառայողների գտնվելու վայրը տեղորոշվել է, այս պահին իրականացվում են աշխատանքներ՝ նրանց տարհանելու ուղղությամբ: Ինչ վերաբերում է նրանց առողջական վիճակին, առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում։

ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ մարտի 21-ին խիստ ձնաբքի պայմաններում ՀՀ ԶՈւ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ։ Նշվում էր, որ որոնողափրկարարական աշխատանքներին խանգարում է չդադարող բուքը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031