Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունում քննարկվել են Արցախում բնակարանային ապահովման ուղղությամբ առկա խնդիրները

Մարտ 29,2021 21:07

Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ կայացել է միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Կառավարությունում կայացել է Արցախի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը:

Նիստին, աշխատանքային խմբի անդամներից բացի, հրավիրված էին նաև քաշաթաղցիների և հադրութցիների ներկայացուցիչները:

Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության կողմից հաստատված աջակցության ծրագրերի ընթացքը, մտքեր են փոխանակվել ծրագրերի իրականացման փուլում առաջացող խնդիրների շտկման շուրջ:

Աշխատանքային խմբի նիստի օրակարգում ընդգրկված էր տեղահանված արցախցիների բնակարանային ապահովման վերաբերյալ հարցը, որի հիմնական զեկուցող էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

Զեկույցից հետո ներկաները մտքեր են փոխանակել բնակարանային ապահովման ուղղությամբ առկա խնդիրների ու դրանց լուծման հնարավոր տարբերակների շուրջ:

Ամփոփելով նիստը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է արցախցիների մասնակցությունը նիստի աշխատանքներին և նշել, որ առաջիկա նիստին ընդառաջ կմշակվի բնակարանային ապահովման վերաբերյալ հայեցակարգի նախագիծը, որը կշրջանառվի ինչպես շահագրգիռ մարմինների, այնպես էլ նիստին հրավիրված արցախցիների շրջանում:

 ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031