Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկը ես երբեք հոգեխանգարման մեջ չեմ ընկնում, երբ Ռոբերտ Սեդրակիչն ասում է՝ ես կրելու եմ, թե ինչ է կրելու, դա ինքը գիտի». Անդրանիկ Քոչարյան

Ապրիլ 08,2021 19:11

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ԱԺ-ում ասաց, որ իրենց իշխանությունը ժողովրդավարական մեխանիզմների համար է եկել. «Նախկինում հիշո՞ւմ եք՝ ԱԺ-ի մոտ ախրաննիկներն ավելի շատ էին, քան թե բուն պատգամավորները: Այսօր նրանք չկան, ցնդել են օդ, բայց իրենք կարոտել են դրան: Ասում են՝ առանց իշխանության ո՞նց կարող ենք ապրել, փողերը պրծնում է»:

Aravot.am-ը հարցրեց՝ ձեր իշխանությանը Ռոբերտ Քոչարյանը վտանգ ներկայացնո՞ւմ է, որովհետեւ ամեն անգամ, երբ Քոչարյանն ասում է՝ հաղթելու եմ, կրելու եմ, ասում են՝ ձեր իշխանության ներկայացուցիչները հոգեխանգարմունքի մեջ են ընկնում, այդպե՞ս է, թե՞ այդպես չէ՝ նա պատասխանեց. «Մեկը ես երբեք հոգեխանգարման մեջ չեմ ընկնում, երբ Ռոբերտ Սեդրակիչն ասում է՝ ես կրելու եմ, թե ինչ է կրելու, դա ինքը գիտի, բայց որ մեր ժողովուրդն իրեն մերժել է հավերժ՝ դա հաշվի առեք: Մերժված վիճակից կրելու վիճակ անցում չկա»: Դիտարկմանը, որ ժողովուրդը Սերժ Սարգսյանին է մերժել, ոչ թե Ռոբերտ Քոչարյանին՝ Անդրանիկ Քոչարյանը արձագանքեց. «Ի՞նչ եք ասում: Մերժել են երկուսին»:

Մեր հարցին՝ Ռոբերտ Քոչարյանը վերջին տարիներին գործոն չէր, դա ձեր իշխանությունը, դուք դարձրիք գործոն՝ նա պատասխանեց. «Հիմա էլ գործոն չի, դուք եք դարձնում: Վազգեն Մանուկյանին եք գործոն դարձնում, Ռոբերտ Քոչարյանին…իրենք գործոն չեն, որովհետեւ փողոցները, քանի օր է՝ պայքարում էին, ոնց փակեցին՝ այնպես էլ բացեցին: Ժողովուրդն իրենց մերժել էր, իրենք դա հասկացան»:

Անդրանիկ Քոչարյանը նաեւ խոսեց Ռոբերտ Քոչարյանի՝ «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդում հայտնվելու եւ Հայաստանից 600 մլն «Սիստեմա» ընկերությանը փոխանցելու մասին՝ հիշեցնելով, որ այդ հայտարարության համար Գառնիկ Մարգարյանը կալանավորվեց: (Մանրամասները՝ տեսանյութում)

Հարցին՝ երեկվա Պուտին-Փաշինյան հանդիպումն ինչպե՞ս կգնահատեք՝ նա պատասխանեց, որ դրական. «Այդ հանդիպումը եղավ պարոն Ռոբերտ Քոչարյանի եւ Պոզների հաղորդումից հետո, որտեղ խորհրդավոր ընթրիք էր կոպիտ ասած: Փաշինյանի հանդիպումն ունի հստակ ձեռքբերումներ, ես ծանոթ եմ ռազմաքաղաքական թեմային, առնչվում է մեր անվտանգությանը՝ Զանգեզուրից սկսած, մեր երկրի սահմաններին, Արցախին եւ այլն»:

Հարցին՝ այդ հանդիպմանը նաեւ խոսել էին հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին, մինչդեռ, երբ Փաշինյանը պատգամավոր էր, Սերժ Սարգսյանին այդ համաձայնագրի համար կոշտ քննադատում էր, ասում էր՝ Սերժ Սարգսյանը Վազգեն Սարգսյանի ստեղծած երբեմնի հզոր բանակը վերածեց տարածաշրջանի ամենաուժեղ թղթապանակի եւ այլն, հիմա ո՞նց  է նույն համաձայնագրի հետ կապված ջանք թափում, որ կյանքի կոչի, նույն գիծը մի բան էլ ավելի շարունակում է՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Չէ, շփոթում եք, տարբերությունն այն է, որ ռազմաքաղաքական համագործակցության մեջ առաջնահերթ սպասարկվում է մեր երկրի անվտանգության խնդիրները, ոչ թե ռուսական բանակի: Հայ-ռուսական համագործակցության մեջ առաջնայինը մեր երկրի շահն է»: Դիտարկմանը՝ այն ժամանակ էլ էին ասում՝ մեր երկրի շահն ենք պահում, հո չէի՞ն ասում՝ Ռուսաստանի շահն ենք պահում՝ Քոչարյանն արձագանքեց. «Ես չգիտեմ այն ժամանակ ինչ էին ասում, բայց հաստատ Սերժ Սարգսյանը ինչ-որ բան ճիշտ չէր մատուցում»:

Մանրամասները՝ տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930