Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաջարանը մերժեց Փաշինյանին, եւ նա Քաջարան չմտավ»

Ապրիլ 21,2021 16:50

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք այցի ժամանակ այսօր բողոքի գործողություն էին նախաձեռնել նաեւ Քաջարանի բնակիչները՝ փակելով Քաջարանի կենտրոնական հատված  տանող ճանապարհները, որպեսզի վարչապետի ավտոշարասյունը չկարողանա մուտք գործել։

Բնակիչներն ուղիղ եթերում շեշտեցին, որ Սյունիքի ողնաշարը կոտրելուց հետո ոմանք երկրի շահն անձնական շահի հետ չպետք է խառնեն՝ սա Սյունիքն է, որտեղ Նժդեհն է եղել։

Տեւական ժամանակ քաջարանցիները փակ են պահել փողոցները, եւ ի վերջո, բնակիչներից մեկի ուղիղ եթերում հայտարարվեց․ «Քաջարանը մերժեց Փաշինյանին, եւ նա Քաջարան չմտավ, Մեղրիից հեռացավ այլ ճանապարհով, վախեցավ, փախավ»։

Հիշեցնենք, որ մարզային այցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սուլոցներով ու հայհոյանքներով դիմավորեցին, անվանեցին «կապիտուլյանտ»։ Այժմ Նիկոլ Փաշինյանը Կապանում է։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930