Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ ականատեսների՝ «սադրիչը» Արտյոմ Խաչատրյանն է եղել

Մայիս 17,2021 23:50

Հրանտ Բագրատյանի նախաձեռնած աշխարհազորի ստորագրահավաքի այսօրվա գործընթացն արդեն ավարտվել էր եւ մարդիկ, այդ թվում՝ քաղաքական ու հասարակական գործիչները Ազատության հրապարակում հանգիստ զրուցում ու տարբեր թեմաներ էին քննարկում:

Բայց մի մարդ վիճաբանություն ունեցավ նախ Ավետիք Իշխանյանի, հետո՝ ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի հետ, որի հնարավոր թեժ շարունակությունը կանխեցին ոստիկանները՝ այդ մարդուն «դեպքի վայրից» հեռու տանելով: Կարճ ժամանակ անց ոստիկանության մի սպա վերադարձավ ու Խոսրով Հարությունյանին հրավիրեց բաժին:

ՀՀ նախկին վարչապետը հետաքրքրվում էր, թե ինչ հիմքով են իրեն ուզում տանել ոստիկանություն: Այդ ընթացքում սպային միացան եւս մի քանի ոստիկաններ եւ ուժի գործադրումով Խոսրով Հարությունյանին բերման ենթարկեցին: Ոստիկանության նույն մեքենան նստեցրին նաեւ այն մարդուն: Ներկաներից ոմանք ասում էին, որ այդ մարդը Արտյոմ Խաչատրյանն է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ». Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ՖԲ էջում գրել է, թե Արտյոմ Խաչատրյանը «2006 թե 2007թ․ մի գիրք էր տպել, որտեղ ամենասուր քննադատել և հայհոյել էր Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։ Այցելում էր մեր գրասենյակ և աղաչում իրեն օգնել ԱԱԾ հետապնդումներից։ Նա հայտարարեց, որ առաջիկա նախագահական ընտրություններին աջակցելու է Լևոն Տեր-Պետրոսյանին և անցավ աշխատանքի «Հայկական ժամանակ» թերթում, շարունակելով հայհոյախառն «հոդվածներ» թխել։ Հետո ինչ- ինչ պատահեց նրա և ՀԺ-ի խմբագրի մեջ և այդ երևույթը սահուն անցում կատարեց դեպի Սերժ Սարգսյանը և սկսեց հայհոյել Լևոն Տեր-Պետրոսյանին»: Կատարվածի մասին պրն Իշխանյանը մասնավորապես պատմել է. «Մոտենալով զրուցողներին, սա սկսեց իմ հասցեին հնարովի մեղադրանքներ հնչեցնել։ Մի փոքր «արդարանալուց» հետո հասկացա, որ սա ուղղակի սադրում է և եթե նրան չհեռացնեին՝ ծեծկռտուք էր լինելու։ Կարծես կրքերը հանգստացան, բայց այս երևույթը հաջորդ թիրախ ընտրել էր նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31