Լրահոս
Օրվա լրահոսը

Մելիքսեթ Պողոսյանն այցելել է Տեղ համայնքի Խոզնավար գյուղ, հանդիպել բնակիչներին, լսել նրանց մտահոգությունները

Մայիս 21,2021 19:25

Այսօր Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը Սյունիքի հարցերով ՀՀ կառավարության կողմից ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարի ու անդամների հետ այցելել է Տեղ համայնքի Խոզնավար գյուղ, հանդիպել բնակիչներին, լսել նրանց մտահոգությունները։ Սյունիքի մարզպետը նաեւ երեկ՝ ադրբեջանցի զինծառայողների կողմից Խոզնավար գյուղի հատվածում պետական սահմանը հատելուց հետո էր այցելել Խոզնավար։

Գյուղի բնակիչները հիմնականում անվտանգային հարցերի մասին են բարձրաձայնում, նրանց համար առաջնային է նաեւ գյուղի ճանապարհի նորոգման խնդիրը։

Այս եւ մյուս բարձրացված հարցերը միջգերատեսչական աշխատանքային խումբը  կքննարկի այսօր Տեղ համայնքի Խնածախ գյուղում անցկացվող նիստի ընթացքում։

Սյունիքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31