Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ-ն աշխարհի առաջատար 1650 բուհերի մեջ կիսում է 551-600 հորիզոնականը. «The three university missions ranking 2021»-ը հրապարակել է բուհերի վարկանիշային ցուցակը

Սեպտեմբեր 08,2021 16:53

«The three university missions ranking 2021»-ը հրապարակել է աշխարհի լավագույն բուհերի վարկանիշային ցուցակը, ըստ որի՝ ԵՊՀ-ն աշխարհի առաջատար 1650 բուհերի միջև կիսում է 551-600 հորիզոնականը:

«The three university missions ranking 2021»-ը բուհերի վարկանիշային ցուցակը կազմելու համար դիտարկել է 97 երկրների և տարածաշրջանների 1650 համալսարաններ, որոնք ընտրվել են 119 երկրների և տարածաշրջանների ավելի քան երկու հազար բուհերից:

Վարկանիշավորումն իրականացնելու համար «The three university missions ranking 2021»-ը բարձրագույն ուսումնական հաստատություններին գնահատել է՝ համաձայն համալսարանների ավանդական երեք առաքելությունների՝ կրթության որակ, գիտական աշխատանքի որակ, ինչպես նաև հանրությանը մատուցած այլ ծառայությունները, ինչն ակադեմիական վարկանիշավորումների ցանկում «The three university missions ranking 2021»-ին դարձնում է ամենաներկայացուցչականը:

Առաքելությունները գնահատվում են տոկոսային հետևյալ հարաբերությամբ. 45 տոկոս կրթություն, 25 տոկոս հետազոտություն և 30 տոկոս համալսարանի ազդեցությունը հասարակության վրա:

Նշենք, որ «The three university missions ranking 2021» վարկանիշային ցուցակում տեղ են գտել նաև Հայ-ռուսական համալսարանը (1001-1100 հորիզոնական) և Երևանի պետական բժշկական համալսարանը (1301-1400 հորիզոնական):

ԵՊՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930