Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Բողոքի երթ դեպի Աթենքում Թուրքիայի դեսպանատուն՝ ՀՅԴ Հայ Դատի Հունաստանի հանձնախմբի նախաձեռնությամբ

Նոյեմբեր 07,2021 23:57

ՀՅԴ Հայ Դատի Հունաստանի հանձնախմբի եւ ՀՅԴ Հունաստանի երիտասարդական միությունն այսօր Աթենքի Սինթաղմա հրապարակում կազմակերպել էր բողոքի հավաք, ապա՝ քայլերթ դեպի Աթենքում Թուրքիայի դեսպանատուն: Աթենքի հայ համայնքի հարյուրավոր անդամներ արձագանքել են Հայ դատի հանձնախմբի և ՀՅԴ Հունաստանի երիտասարդական միության կոչին և մասնակցել Արցախյան պատերազմի առաջին տարելիցի կապակցությամբ այսօրվա միջոցառումներին։

«Հավաքին Հայ Դատի Հանձնախումբի դիրքորոշումները ներկայացուց Յարութ Սպարտալեանը, իսկ Հայ երիտասարդութեանը՝ Արմէն Ազեմեանը։ Հրապարակում տեղի ունեցած կարճատև միջոցառումից հետո հավաքվածները խաղաղ քայլեցին դեպի Ռիգիլիսի հրապարակ, քանի որ ոստիկանները թույլ չտվեցին մոտենալ Թուրքիայի դեսպանատանը։

Երիտասարդության անդամները լապտերներ վառեցին ու բաց թողեցին երկինք՝ ի հիշատակ պատերազմի զոհերի։

Բողոքի խաղաղ ակցիան ավարտվեց Հայաստանի և Հունաստանի օրհներգերով։
Պայքարը շարունակվում է:

Պատերազմից մեկ տարի անց հայ ժողովուրդը կանգնած է լուրջ մարդկային և տարածքային կորուստների, Արցախի և Հայաստանի Հանրապետությունների անվտանգության լուրջ սպառնալիքի առաջ»,- նշված է ակցիայի կազմակերպիչներ ՀՅԴ Հայ Դատի Հունաստանի հանձնախմբի եւ ՀՅԴ Հունաստանի երիտասարդական միության համատեղ հայտարարության մեջ:

ՀՅԴ Հայ Դատի Հունաստանի հանձնախումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930