Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Մկրտչյան. «Բարոյականությունից խոսում է մի մարդ, որը պարտվել է, ասում է՝ եկեք, ինձ քվեարկեք»

Դեկտեմբեր 30,2021 18:33

Վարդենիսի համայնքապետարանի դիմաց հավաքված բնակիչները ծափողջույններով և «հաղթանակ» վանկարկումներով դիմավորեցին նորընտիր համայնքապետ Ահարոն Խաչատրյանին։

Հունվարի 4-ին նշանակվել է Վարդենիսի ավագանու նիստ, որի ընթացքում տեղի կունենա Ահարոն Խաչատրյանի երդմնակալության արարողությունը։

Ահարոն Խաչատրյանը անդրադարձավ այն հանգամանքին, թե ինչու «Քաղաքացիական պայմանագիրը» չի մասնակցել համայնքապետի ընտրություններին՝ ասելով, որ իրենք չեն ցանկացել մասնակցել և չեն մասնակցել։

Նա նշեց, որ պատրաստվում է համագործակցել ավագանու բոլոր անդամների հետ՝ չնայած այսօր տեղի ունեցած միջադեպերին։

Ավագանու անդամ Կարեն Մկրտչյանը հավելեց. «Բարոյականությունից խոսում է մի մարդ, որը պարտվել է, ասում է՝ եկեք, ինձ քվեարկեք, որ դառնամ համայնքի ղեկավար։ Դուք նման բան տեսե՞լ եք։ Խոնարհվում ենք բոլոր ավագանիների առաջ, որոնք այսօր մասնակցել են նիստին, իրենք քաղաքական կամք դրսևորեցին և ընտրեցին այն թեկնածուին, որը հաղթել էր համայնքի ղեկավարի ընտրություններին»։

Կարեն Մկրտչյանը անդրադարձավ նաև Արամ Մելքոնյանի հետ տեղի ունեցած միջադեպին. «Վարդենիսում ինձ ճանաչողները գիտեն՝ ոչ ոքի հետ խնդիր չունեմ։ Սադրանք էին ուզում հրահրել, ես այդ սադրանքին չգնացի։ Հայտարարություններ են անում, թե կտեսնենք, թե Մկրտչյանը ինչ է վաճառել, ինչ չի վաճառել։ Մկրտչյանը տարի մեկ ամիս է աշխատել, ձեր նշած մարդը՝ երեք տարի, ամբողջ Վարդենիսը կտեսնի՝ ով է քաղաքապետարանը թալանել, ով չի թալանել։ Հայտարարում եմ Վարդենիսի ամբողջ ազգաբնակչության առաջ, Վարդենիսի համայնքապետարանին ես երբեք գրիչ վաճառած չկամ։ Ցավը նրանում է, որ մարդիկ չեն տիրապետում իրենց գնումներին և իրենց վաճառքին»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031