Լրահոս
Օրվա լրահոսը

Հուշարձան՝ Ազգային հերոս Թաթուլ Ղազարյանի և սևքարեցի հերոսների հիշատակին

Փետրվար 02,2022 18:01

Տավուշի մարզի Սևքար բնակավայրում տեղադրվել է հուշարձան՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված սևքարեցիների հիշատակին։ Սևքար վարչական շրջանի ղեկավար Թաթուլ Թելոյանը Aravot.am -ի հետ զրույցում նշեց, որ նախաձեռնությունը եղել է իրենը։ Մտահաղացումն իրականություն է դարձրել քանդակագործ Արմեն Դավթյանը։

Հուշարձանը բացվել է հանդիսավոր արարողությամբ, որին ներկա են եղել նաև զոհված սևքարեցիներ՝ գնդապետ Թաթուլ Ղազարյանի, փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի, Սամվել Սահակյանի, Արտակ Խեմչյանի հարազատները: Միջոցառման ընթացքում ներկայացվել է հերոսների կյանքն ու մարտական ուղին:

Նրանցից՝ գնդապետ Թաթուլ Լավրենտի Ղազարյանը հետմահու պարգևատրել է Հայրենիքի շքանշանով և արժանացել ՀՀ Ազգային հերոսի կոչման՝ հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության և արիության համար։

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Տավուշի մարզպետարանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28