Լրահոս
Օրվա լրահոսը

«Խորհուրդ եմ տալիս մի օր գաք Արցախ, փորձեք բարձրանալ իմ սենյակ, տեսնեմ՝ թողնո՞ւմ են ընդհանրապես ԱԳՆ-ի դռներով անցնել». Դավիթ Բաբայանը՝ իրեն բլոգերի կողմից իբր ծաղրի ենթարկելու հարցի առիթով

Փետրվար 02,2022 23:33

«Ձեզ խորհուրդ եմ տալիս մի օր գաք Արցախ, փորձեք բարձրանալ իմ սենյակ, տեսնեմ՝ թողնո՞ւմ են ընդհանրապես ԱԳՆ-ի դռներով անցնել»,- «Արցախի ներկան և ապագայի տեսլականը» թեմայով առցանց քննարկման ընթացքում, որին մասնակցում էին սփյուռքահայ մամուլի ներկայացուցիչներ,Նյու Յորքից մասնակիցներից մեկի հարցի առիթով, թե արդյոք պե՞տք էր Արցախի անկախությունը, որը ոչ մեկ չի ճանաչել, ավելին, անգամ ռուս բլոգերն է ծաղրում Արցախի ԱԳ նախարարին, այսպես արձագանքեց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:

«Արցախի ներկան և ապագայի տեսլականը» թեմայով առցանց քննարկման նախաձեռնությունը ՌԱԿ-ի համադրված մամուլինն է, որի շարքերում են մի շարք հայկական պարբերականներ աշխարհի տարբեր երկրներում:

Հիշեցնենք՝ «Ռուս բլոգերը ներխուժել է Արցախի ԱԳՆ և ծաղրել նախարարին» վերտառությամբ տեսանյութն օրեր շարունակ քննարկվում էր համացանցում: Այս առիթով Դավիթ Բաբայանը պարզաբանեց. «Այդ մարդիկ մեր հրավերով են եկել, եթե օբյեկտիվ եք և տեսնում ու ընկալում եք՝ այդ Տիկտոկի հերոսը, երբ գալիս է, ես հանդիպում էի իրենց պատվիրակության անդամների հետ: Պարզապես նրանցից յուրաքանչյուրի լսարանը 5-10 միլիոն մարդ է: Նա գալիս, ասում է՝ ես Արցախի Հանրապետության արտգործնախարարությունում եմ  և ողջունում եմ նախարարին: Դուք դա ծաղրա՞նք եք ներկայացնում: Կամ Դուք չեք տեսել, չեք հասկացել տեսանյութը, կամ ունեք այլ պատկերացում, այլ նպատակներ: Այդ մարդու ռեպորտաժները տեսեք Արցախի մասին: Մեր նպատակն է, որ Արցախի մասին շատ խոսեն:

Մյուս հարցին՝ ինչո՞ւ մերժեցին սկանդինավյան խաղաղապահներ ուղարկելու՝ ԱՄՆ առաջարկը, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Մեզ պաշտոնական առաջարկ չի եղել սկանդինավյան երկրներից, որ խաղաղապահներ են բերում: Ո՞նց եք պատկերացնում՝ Նորվեգիան, Շվեդիան, Իսլանդիան կարող են ավելի լա՞վ իրականացնել այդ խաղաղապահ առաքելությունը, քան ռուսները, որոնք դարեր շարունակ տարածաշրջանում են: Անթույլատրելի եմ համարում հակառուսական տրամադրությունները: Մենք եղբայր ժողովուրդներ ենք, ունենք մեկ ընդհանուր հակառակորդ՝ Թուրքիան:  Եթե իսկապես ցավում եք Արցախի համար, պետք է ճիշտ պատկերացնեք իրավիճակը: Մենք ենք այստեղ ապրում  ու մեր երեխաները: Անթույլատրելի է լինել հակառուսական, եթե մարդ սիրում է Արցախը, չի կարող լինել հակառուսական, հակաամերիկյան, հակաֆրանսիական և այլն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28