Լրահոս
Օրվա լրահոսը

«Նա կարողանում էր որպես արվեստագետ խոսել և լռել ճիշտ պահին՝ թե՛ ասելիքը և թե՛ լռությունն արտահայտելով նախ և առաջ երաժշտությամբ». Արմեն Սարգսյանի ցավակցականը

Փետրվար 04,2022 18:30

Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է երաժիշտ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ

«Խոր ցավ եմ ապրում ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի երգի պետական թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ:

Ժամանակակից բազմաթիվ երգիչներ իրենց առաջին քայլերն արել են հենց Արթուր Գրիգորյանի հիմնադրած և գլխավորած, բազմաթիվ կատարողների համար հարազատ տուն դարձած Երգի պետական թատրոնում՝ բացահայտվելով ու կայանալով նաև նրա հեղինակած երգերի շնորհիվ:

Նա կարողանում էր երաժշտական ճաշակ ու որակ ձևավորել…

Նա կարողանում էր որպես արվեստագետ խոսել և լռել ճիշտ պահին՝ թե՛ ասելիքը և թե՛ լռությունն արտահայտելով նախ և առաջ երաժշտությամբ …

Նրա մասնագիտական ծանրակշիռ կարծիքը գնահատում և կարևորում էին Հայաստանի լավագույն երաժիշտները, ում համար նա մաեստրո էր…

Ցավակցում եմ Արթուր Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին, Հայաստանի երգի պետական թատրոնի տարբեր սերունդների սաներին ու նրա արվեստի երկրպագուներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28