Լրահոս
Օրվա լրահոսը

«2021 թ․ օգոստոսից մինչեւ դեկտեմբերի 15-ը 20%-ով թանկացել է կաթնամթերքը»․ Կարեն Չիլինգարյան

Փետրվար 12,2022 19:35

Թանկացումներ կան հարեւան երկրներում եւ աշխարհում առհասարակ, բայց ի տարբերություն քաղաքակիրթ երկրների, որտեղ թանկացումներին զուգահեռ բարձրացվեցին աշխատավարձերն ու նպաստները, ՀՀ-ում նման բան տեղի չունեցավ․ ավելին՝ թանկացան ջուրն ու էլեկտրաէներգիան։ Այս մասին այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանը։

Նա ենթադրում է, որ առաջիկայում գազի հնարավոր թանկացման պարագայում թանկացումների երկրորդ ալիքը կլինի․ «Հիմնական արտադրանքը էներգակիրների հետ է կապված։ Գազի թանկացումը կազդի էլեկտրաէներգիայի սակագնի վրա։ Շատ հնարավոր է, որ մյուս տարի էլեկտրաէներգիան նորից թանկանա․ ՋԷԿ-երի հաշվին էլեկտրաէներգիայի արտադրության 1/3-ն ունենք»։

Դառնալով թանկացումներին՝ Կարեն Չիլինգարյանը որպես օրինակ նշեց, որ 2021 թ․ օգոստոսից մինչեւ դեկտեմբեր 15-ը 20%-ով թանկացել է կաթնամթերքը․ «Մածունը՝ 20%-ով, կաթը 10%-ով թանկացել են։ Հացամթերքը նույնպես թանկացել է, որովհետեւ ցորենը դրսում թանկացել է։ Մեզանում որոշակիորեն ազդեց նաեւ այն, որ Արցախից էինք հացահատիկ ստանում, բայց պատերազմի հետեւանքով էլ չենք ստանում, տարածքները հանձնվել են»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28