Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական 4 կործանիչներ հատել են Շվեդիայի օդային տարածքը

Մարտ 03,2022 10:45 Share

Շվեդիայի զինված ուժերից հայտնել են, որ ռուսական 4 կործանիչներ հատել են իրենց օդային տարածությունը՝ այդպիսով խախտելով թռիչքների արգելքը, որը Շվեդիան սահմանել էր Ռուսաստանի նկատմամբ՝ մի շարք եվրոպական երկրների հետ:

Շվեդիայի հրամանատարությունը դատապարտել է այդ գործողությունը՝ դա համարելով ոչ պրոֆեսիոնալ և անպատասխանատու:

«Մենք տեղում էինք՝ ապահովելու Շվեդիայի տարածքային ամբողջականությունը և սահմանները, մենք ամբողջությամբ վերահսկում ենք իրավիճակը: Ստեղծված իրավիճակում մենք շատ լուրջ ենք վերաբերում միջադեպին: Դա ոչ պրոֆեսիոնալ և անպատասխանատու գործողություն է Ռուսաստանի կողմից»,- ասվում է Շվեդիայի Ռազմաօդային ուժերի հրամանատարության տարածած հաղորդագրության մեջ:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

ԱՂԲՈՒՐԸ՝ BBC, KOMMERSANT

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031