Լրահոս
Օրվա լրահոսը

Անգնահատելի է Արկադի Տեր-Թադեւոսյանի ավանդը մեր անկախ պետության, հայոց բանակաշինության գործում. ԵԿՄ

Մարտ 31,2022 14:44
arkadi ter-tadevosyan

Այսօր գեներալ-մայոր, Արցախյան Ազատամարտի հերոս, Շուշիի ազատագրման հրամանատար, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, լեգենդար հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանի մահվան տարելիցն է:

Հայրենասիրության վառ կերպարներից էր Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը, ով իր անցած ճանապարհով, իր իրականացրած մարտական գործողություններով ոգեշնչման մեծ աղբյուր է նոր սերնդի կրթման ու դաստիարակության համար:

Անգնահատելի է Արկադի Տեր-Թադեւոսյանի ավանդը մեր անկախ պետության, հայոց բանակաշինության գործում:

Արկադի Տեր-Թադեւոսյանը ակտիվ մասնակցություն է ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում, իր ուրույն դերակատարությունն է ունեցել Երկրապահ կամավորականների միության ստեղծման պատասխանատու աշխատանքներում: Նա լինելով ԵԿՄ վարչության անդամ, նաեւ փոխնախագահ շարունակել է ծառայել հայրենիքին, հայ ժողովրդին:

Հավերժ փա՛ռք ու հիշատակ լեգենդար գեներալ,
Մեր խոնարհումը Քեզ, Կոմանդո՛ս:

Երկրապահ կամավորականների միության վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031