Լրահոս
Օրվա լրահոսը

«Հույս եմ հայտնում, որ ոստիկանությունը կծառայի ՀՀ ժողովրդավարական արժեքների պահպանման համար». ՀՀ նախագահը պետական պարգևներ է հանձնել ոստիկանության օրվա առթիվ

Ապրիլ 15,2022 16:36

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, Ոստիկանության օրվա առթիվ, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության ոստիկանության մի խումբ ծառայողներ պարգևատրվել են մեդալներով:

Այսօր նախագահական նստավայրում տեղի է ունեցել պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը։

Շնորհավորելով պարգևատրմանը ներկա ոստիկաններին և Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի բոլոր աշխատակիցներին նախագահ Խաչատուրյանը, մասնավորապես ասել է. «Ինձ համար մեծ պատիվ է այսօր Ոստիկանության օրվա կապակցությամբ այս մեդալները հանձնել ձեզ:

Համոզված եմ, որ դուք ամեն ինչ կանեք, որ մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, անվտանգ ապրենք: Հայաստանի Հանրապետությունում անվտանգության բարձր մթնոլորտը զգում են նաև Հայաստան ժամանած հյուրերը, մեր երկրում դիվանագիտական առաքելություն իրականացնող անձինք, որի մասին ինձ ասում են տարբեր հանդիպումների ընթացքում:

Համոզված եմ, որ դուք ձեր ուժերը, կարողությունները, մասնագիտական հմտությունները կշարունակեք օգտագործել հանուն Հայաստանի Հանրապետության կայունության, հանուն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության, հանուն մեր երկրի բարօրության:

Առանձնակի շնորհավորում եմ բոլոր պարգևատրվածներին, մաղթում հաջողություններ նաև անձնական կյանքում և, իհարկե աշխատանքում՝ նոր կոչումներ, նոր մեդալներ:

Հույս եմ հայտնում, որ ոստիկանությունը մեծ պատասխանատվությամբ կկատարի իր վրա դրված առաքելությունը և կծառայի Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական արժեքների պահպանման համար»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930