Լրահոս
Օրվա լրահոսը

ՃՈ նախկին պետն իր մոտ եղած զենքի կոթով հարվածել է «Մուրացան» հիվանդանոցի աշխատակցի գլխին. մանրամասներ

Ապրիլ 16,2022 20:30

Aravot.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել նախօրեին «Մուրացան» հիվանդանոցում  ՀՀ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Արմեն Հակոբյանի մասնակցությամբ միջադեպից:

Թեեւ Արմեն Հակոբյանը Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ ինքը ծեծկռտուքին չի մասնակցել, միջադեպից բավականին ուշ է այցելել հիվանդանոց, սակայն մեր տեղեկություններով՝ ոչ միայն  մասնակցել է, այլեւ հիվանդանոցի անվտանգության աշխատակցի հետ միջադեպի առանցքային մասնակիցն է:

Մեր տեղեկություններով՝  ամեն ինչ սկսվել է նրանից, երբ հիվանդանոց այցելած Արմեն Հակոբյանին անվտանգության աշխատակիցը աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված ուղղորդել է դուրս գալ մեկ այլ մուտքից: Հակոբյանը պնդել է հակառակը, թե պետք է դուրս գա այն մուտքից, որտեղից պատրաստվում էր դուրս գալ: Այդ ընթացքում հենց այդ մուտքով, որտեղով անվտանգության աշխատակիցը թույլ չի տվել Հակոբյանին դուրս գա, ներս է մտել հիվանդանոցի բժիշկներից մեկը: Հակոբյանն էլ վրդովվել է, թե ինչպես այդ մարդուն կարելի է, իրեն՝ ոչ: Անվտանգության աշխատակիցը բացատրել է, որ վերջինս բժիշկներից է, աշխատանքի է եկել: Սակայն ՃՈ նախկին պետը մնացել է անդրդվելի ու անվտանգության աշխատակցի հետ միջադեպ է սկսվել, ինչի ժամանակ ՃՈ նախկին պետն իր մոտ եղած զենքի կոթով հարվածել է անվտանգության աշխատակցի գլխին,պատճառել լուրջ վնասվածք: Ավելի ուշ զանգելով՝ մարդ է կանչել կռվի: Մեզ հասած տեղեկություններով` կանչվածների մեջ իր եղբայրն ու ընկերներն են եղել:

Հիշեցնենք, որ Ոստիկանությունից Aravot.am-ին հայտնեցին, որ հիվանդանոցի աշխատակցի ահազանգով պարզվել է, որ ապրիլի 14-ի երեկոյան 22:00-ին հիվանդանոցում Մուրացան փողոցի 48-ամյա բնակիչ տղամարդը ծեծի է ենթարկել ահազանգողին՝ պատճառելով վնասվածք: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: Ի դեպ, Արմեն Հակոբյանը նույնպես 48 տարեկան է, ինչպես ինքն է մեզ  հայտնել՝ Մուրացան փողոցի բնակիչ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930