Լրահոս
Օրվա լրահոսը

Aravot.am-ին չթողեցին լուսանկարել, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը ծաղկեփունջ դնում Կարեն Դեմիրճյանի շիրիմին

Ապրիլ 17,2022 11:00

Պետական, քաղաքական, գործիչ ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանն այսօր կդառնար 90 տարեկան:

Վաղ առավոտից Կոմիտասի անվան պանթեոնում եւ զբոսայգու տարածքում ծառայություն էին իրականացնում անվտանգության եւ  ոստիկանության աշխատակիցները: Նրանք Արշակունյաց պողոտայի այդ հատվածում անվտանգային տարածք էին ապահովում Նիկոլ Փաշինյանի համար, որը ժամը 9:00-ի սահմաններում պետք է ծաղկեփունջ դներ Կարեն Դեմիրճյանի շիրիմին:

Մեզ թույլ չտվեցին լուսանկարներ անել կարճատեւ այդ արարողությունից, ուստի կարողացանք ֆիքսել  միայն ավտոշարասյան մուտքը զբոսայգի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930